Վիետնամում՝ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովում,  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումների,  մասնավորապես, իր ամերիկացի գործընկերոջ՝ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման հարցում հստակություն դեռ չկա:

Այդ մասին հոկտեմբերի 25-ին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ոչ, դեռ հստակություն չկա: Այն, որ ուղևորությունը Դանանգ նախապատրաստական փուլում է, մենք մի քանի  անգամ ասել ենք»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք հստակեցվել է, թե Պուտինը կունենա այլ հանդիպումներ Վիետնամի գագաթնաժողովում,օրինակ,  Թրամփի հետ: