Տալլինում մեկնարկել է Արեւելյան գործընկերության երկրների քաղաքացիական հասարակության գիտաժողովը, որը նախորդում է նոյեմբերի 24-ին Բրյուսելում անդամ պետությունների նախագահների գագաթնաժողովին։ Գիտաժողովին մասնակցում է 469 պատվիրակ, հայտնում է ՌԲԿ–ն։

Եվրամիությունը Արեւելյան գործընկերության երկրներում քաղաքացիական հասարակության խոշորագույն հովանավորն է եւ մտադիր է շարունակել աջակցել կաշառակերության դեմ պայքարին հետխորհրդային տարածքում, ասված է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության արտաքին կապերի եվրոպական ծառայության հայտարարության մեջ։

Գիտաժողովի մասնակիցներին ողջունել է ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին եւ վստահեցրել, որ նրանք միշտ կարող են վստահ լինել, որ ԵՄ–ն նրանց կողմից է։ «Դուք մյուսներից լավ եք պաշտպանում ձեր երկրների համար անհրաժեշտ բարեփոխումները եւ հետեւում եք դրանց արդյունավետությանը»,– ասել է նա։