«Սասնա ծռեր» խմբի անդամ Սերգեյ Կյուրեղյանին տեղափոխել են պատժախուց: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում աաց նրա հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը: Նա նշեց, որ Սերգեյ Կյուրեղյանին պատժախուց են տեղափոխել երեկ՝ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած դատական նիստից անմիջապես հետո: Թե ինչն է Կյուրեղյանին պատժախուց տեղափոխելու պատճառը, դեռ հայտնի չէ:
Նշենք, որ Սերգեյ Կյուրեղյանը երեկ դատարանում հայտարարությունով էր հանդես եկել՝ ասելով, որ դատավորի հետեւում գտնվող զինանշանը եւ դրոշն իրենց տեղում չեն: «Դրանք պետք է մեր թիկունքում լինեն, իսկ ձեր թիկունքում կարող է լինել չեբուրաշկայի պատկերը»:



























