Ճապոնիայում 540 հազար իրենով (մոտ 4,8 հազար դոլար) վաճառվել է «Տենկաֆուբու» սորտի 2 արմավ, հայտնում է Mainichi–ն։
Սա այս տարի առաջին նմանատիպ վաճառքն է։ Նման բարձր գնի պատճառը դրա անսովոր քաղցր համն է։
Սովորական արմավում շաքարի քանակը Բրիքսի սանդղակով 16 աստիճան է, բայց այս էլիտար սորտում դրա ցուցանիշը գերազանցում է 18-ը։
Անցյալ տարի նմանատիպ արմավը վաճառել էին 324 հազար իենով։ Այս սորտի ստեղծման համար 11 տարի է անհրաժեշտ եղել, եւ անցյալ տարի այն առաջին անգամ վաճառքի է հանվել։ Արմավը կշռում է 300 գրամ։




























