Կրթության նախարարությունը 103,4 մլն դրամ կհատկացնի սահմանամերձ բնակավայրերին աջակցելու համար: Այս մասին որոշումն ընդունվեց կառավարության հոկտեմբերի 26-ի նիստում:

26,6 մլն դրամ կհատկացվի 5-12-րդ դասարանների աշակերտներին դասագրքեր տրամադրելու համար (1-4-րդ դասարանների դասագրքերն անվճար են տրամադրվում ամբողջ երկրում), իսկ 76,8 մլն դրամ՝ բուհերի ուսանողների ուսման վարձի մասնակի փոխհատուցման համար: