Բրազիլիայի Ազգային կոնգրեսի ստորին պալատը չորեքշաբթի արգելափակել է երկրի նախագահ Միշել Տեմերին ներկայացված մեղդարանքները, նրա մասնակցությամբ կոռուպցիայի գործը  Գերագույն դատարան չի ուղարկվի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Գործը դատարան ուղարկելու համար անհրաժեշտ էր պատգամավորների 342 ձայն: Երկրի նախագահին մեղադրանքներ ներկայացնելուն դեմ է քվեարկել 160 պատգամավոր:

Ավելի վաղ Բրազիլիայի պատգամավորների պալատի սահմանադրության հարցերով հանձնաժողովը խորհուրդ էր տվել մերժել գլխավոր դատախազության միջնորդությունը երկրի ղեկավարին մեղադրանք ներկայացնելու մասին: Խոսքը հանցավոր միության ստեղծման մասին է, որը, հնարավոր է, 587 մլն ռեալի (մոտ 188 մլն դոլարի) կաշառք է վերցրել:

Տեմերի դեմ հետաքննությունը սկսվել է Globo պորտալում ձայնագրության հրապարակումից հետո պատգամավորներից մեկի հարցման հետ կապված. ձայնագրությունում Բրազիլիայի նախագահը խոսում է մսի արտադրության JBS ընկերության սեփականատեր Ժոեսլի Բատիստայի հետ: Զրույցի ընթացքում Տեմերն իբր կարգադրում է ավելի քան 630 հազար դոլար վճարել պատգամավորների պալատի նախկին ղեկավար Էդուարդ Կոնյեին՝ Petrobras նավթային ընկերության շուրջ կոռուպցիայի գործով «լռության» դիմաց: