Ռուսական կողմը Մոսկվայում ԱՄՆ դեսպանատանը բողոքի նոտա է հանձնել՝ կապված Սան Ֆրանցիսկոյում ՌԴ գլխավոր հյուպատոսության արխիվը տանելու իրավիճակի հետ: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Բնականաբար, այս բոլոր գործողությունների դեմ բողոքի նոտա է ուղարկվել, այն փոխանցվել է ԱՄՆ դեսպանատանը, մեր հայտարարությունները կրկնվել են Վաշինգթոնում,- ասել է դիվանագետը: - Ամերիկացիների նման գորոծողությունները ակնհայտորեն խախտում են 1964 թվականի հունիսի 1-ին ԽՍՀՄ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ Հյուպատոսական կոնվենցիայի 17 հոդվածը. «Հյուպատոսական արխիվները անձեռնմխելի են ցանկացած ժամանակ եւ անկախ դրանց գտնվելու վայրից»: