Ռոն Ռեյգանը՝ ԱՄՆ-ի նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի որդին, կասկածում է, որ պետության ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը ի վիճակի է բարձրագույն պաշտոն զբաղեցնել: Ռեյգան կրտսերը գործող նախագահին անվանել է «խորը վիրավորված մարդ » և նրան համեմատել «բծի» հետ, որն անհրժեշտ է «մաքրել»:
Նրա կարծիքով դա կարելի է անել պաշտոնաթողության պրոցեդուրայով կամ ԱՄՆ Սահմանադրության 25-րդ փոփոխությամբ: «Այդ մարդը վտանգավոր է ողջ աշխարհի համար»,- MSNBC-ի եթերում հավելել է նա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:




























