Կատալոնիայի իշխանությունները կարող են հայտարարել դեկտեմբերի 20-ին շրջանային խորհրդարանի վաղաժամկետ ընտրությունների մասին: Վկայակոչելով անհայտ մնացած աղբյուրներին՝ այս մասին հայտնել է La Vanguardia պարբերականը:

Հոկտեմբերի 21-ին Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտարարել էր, որ Մադրիդը ցանկանում է պաշտոնից ազատել Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնին եւ Կատալոնիայի կառավարության անդամներին: Դրանից բացի, թագավորության իշխանությունները հույս ունեն կես տարվա ընթացքում շրջանային նոր ընտրություններ անցկացնել: Սենատն այս միջոցառումներին պետք է հավանություն տա հոկտեմբերի 27-ին: