Կատալոնիայի կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը չեղարկել է ելույթը, որում ենթադրաբար պատրաստվում էր հայտնել տարածաշրջանում վաղաժամ ընտրությունների մասին, հայտնում է Reuters–ը։
Ավելի վաղ La Vanguardia թերթը հայտնել էր, որ Պուչդեմոնը կարող է Կատալոնիայի խորհրդարանը ցրել եւ դեկտեմբերի 20-ին վաղաժամ նոր ընտրություններ անցկացնել։ Հայտարարությունը նշանակված էր տեղական ժամանակով 13։30-ին, սակայն հետո այն հետաձգվել էր, իսկ ավելի ուշ՝ չեղարկվել։
Բացառված չէ, որ Պուչդեմոնը ելույթ կունենա Կատալոնիայի խորհրդարանում, որի նիստը կայանալու է 17։00-ին։




























