Ադրբեջանը մարդկանց առեւտրի աղբյուր եւ տարանցիկ երկիր է: Այդ մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի իրավական համագործակցության, մարդավաճառության եւ սեռական շահագործման բաժնի ղեկավար Դանուտա Վիշնեւսկան՝ երկօրյա սեմինարի ընթացքում, որը կազմակերպվել է Ադրբեջանի եւ Եվրոպայի Խորհրդի կողմից, հաղորդում է Trend գործակալությունը:

Նրա խոսքով, Ադրբեջանում կանայք, դառնալով մարդավաճառության զոհ, ուղարկվում են Թուրքիա եւ արաբական երկրներ՝ սեռական շահագործման, իսկ տղամարդիկ՝ աշխատանքային շահագործման՝ Ռուսաստան:

«Կան փաստեր, որ կանանց մարմնավաճառության են հարկադրում երկրի տարածքում»,- ասել է նա:

2010թ. ադրբեջանցի իրավապահները նման 70 փաստ են արձանագրել: Այդ գործերով որպես մեղադրյալ անցնում է 34 մարդ: