Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հանձնարարել է 10 նոր գումարտակ ուղարկել՝ հարավային Մարավի քաղաքում օրեր առաջ պարտություն կրած մնացած ահաբեկիչներին վերացնելու համար:

Reuters-ը հայտնում է, որ հոկտեմբերի 23-ին զինվորականները հաղթանակ են տարել ահաբեկչական «Մաուտա» խմբավորման նկատմամբ, որը մայիսի 23-ից Մարավիում հսկողությունն իր ձեռքն էր վերցրել:

5-ամսյա հակամարտության ընթացքում զոհվել է ավելի քան 1100 մարդ՝ ներառյալ 165 զինվորական:

«Մեզ հանձնարարվել էր եւս տասը գումարտակ ուղղել», - լրագրողներին հայտնել է  գեներալ-լեյտենանտ Ռեյ Լեոնարդո Հերերոն: Մեկ գումարտակն ընդգրկում է շուրջ 500 զինվոր:

«Մենք իսկապես մտադիր ենք ճնշում եւ ջանք գործադրել, որպեսզի հնարավորություն ունենանք ոչնչացնել բոլոր ահաբեկիչներին եւ ավարտել զինված հակամարտության կարգավորումը»: