Բարսելոնում՝ կառավարության շենքի մոտ, ընթանում է ուսանողների բողոքի ակցիա, որոնք պահանջում են հռչակել Կատալոնիայի անկախությունը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Ուսանողները հավաքվել ժեներալիտետի շենքի մոտ, որտեղ սպասվում է, որ ելույթ պետք է ունենա ղեկավար Կառլես Պուչդեմոնը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պուչդեմոնը չեղարկել է ելույթը, որում ենթադրաբար պատրաստվում էր հայտնել տարածաշրջանում վաղաժամ ընտրությունների մասին։

Ուսանողները հավաքվել են Սան Ժաումե հրապարակում, որտեղ գտնվում են Բարսելոնի ժեներալիտետն ու քաղաքապետարանը։ Ուսանողները պահանջում են հռչակել Կատալոնիայի անկախությունը եւ վանկարկում են «Դավաճան», «Մենք հանրապետություն ենք ուզում» եւ «Անկախություն»։

Առավոտյան նրանք արգելափակել էին Բարսելոնի համալսարանի որոշ ֆակուլտետների մուտքը, ինչպես նաեւ բողոքի երթ էին կազմակերպել քաղաքի փողոցներով։