Ռուսաստանը մերժել է «Թալիբան» շարժմանը գաղտնի աջակցելու բոլոր մեղադրանքները։ Այս մասին դեսպանների մակարդակով կայացած Ռուսաստան–ՆԱՏՕ խորհրդի նիստի ավարտին ասել է ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«Ռուսաստան–ՆԱՏՕ խորհրդի նիստում բարձրացվել է այց հարցը, քանի որ Աֆղանստանի կառավարությունը մտահոգություն է հայտնել այդ կապակցությամբ։ Ռուսական կողմը հերքել է բոլոր մեղադրանքները»,– ասել է նա։




























