Կատալոնիայում արտահերթ ընտրություններ չեն լինի։ Այս մասին ասել է Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը, փոխանցում է AP–ը։
Նրա խոսքով՝ Իսպանիայի կառավարությունից մեծ երաշխիքներ են անհրաժեշտ, որ նրանք Կատալոնիայի անմիջական կառավարումից կհրաժարվեն։ «Ես պատրաստ էի ընտրություններ անցկացնել երաշխիքներ տրամադրելու դեպքում։ Սակայն այսօր չկան երաշխիքներ, որոնք կարդարացնեին ընտրությունների անցկացումը»,– ասել է նա։
Նրա խոսքով՝ Կատալոնիայի խորհրդարանը պետք է որոշի, թե ինչպես պատասխանի ինքնավարության կասեցման Մադրիդի պլաններին։




























