Մադրիդի պաշտոնական իշխանությունները չեն աջակցում «Կատալոնիայի անջատողական ձգտումներին»: Այս մասին հոկտեմբերի 26-ին Իսպանիայի Սենատում հայտարարել է փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Սորայա Սաենս դե Սանտամարիան:

Քաղաքական գործիչն ասել է, որ Եվրամիությունը նշում է, թե որքան վտանգավոր են ԵՄ-ում նման տրամադրությունները: «ԵՄ-ն ժողովրդավարական միություն է, որը ապրում է ժողովրդավարական սկզբունքների հիման վրա, եւ այդ սկզբունքները չարժե խախտել», - ասել է նա:

Նրա խոսքով՝ Իսպանիան բոլոր հնարավորություններն ունի Կատալոնիայի իրավիճակը կարգավորելու համար: Եվ այդ հնարավորություններից մեկն ըստ, փոխվարչապետի 155-րդ հոդվածի կիրառումն է, որը գրված է Իսպանիայի Սահմանադրության մեջ: «Այս հոդվածը թույլ է տալիս սահմանափակել Կատալոնիայի ինքնակառավարումը: Նման օրենքներ գոյություն ունեն այլ երկրներում, մասնավորապես, Ավստրիայում եւ Գերմանիայում», - բացատրել է նա:

«Մենք այժմ էլ կոչ ենք անում Կառլես Պուչդեմոնին հստակ եւ ճշգրիտ պատասխանել մեկ հարցի՝ անկախությունը հռչակվե՞լ է: Մինչ այսօր Պուչդեմոնը չի տվել այս հարցի պատասխանը», - եզրափակել է փոխվարչապետը: