ՀՀԿ–ի եւ ԲՀԿ–ի միջեւ թեկնածուներ առաջադրելու մասով որեւէ պայմանավորվածություն չի եղել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն՝ անդրադառնալով նոյեմբերի 5–ին սպասվող ՏԻՄ ընտրություններին։ Նշենք, որ Կոտայքի մարզի որեւէ համայնքում ՀՀԿ–ն թեկնածու չի առաջադրել, մի շարք համայնքներում էլ ԲՀԿ–ն չի առաջադրել։

«Բացարձակապես ընդդիմության հետ նման քննարկում չենք ունեցել։ Մենք ռեալ գնահատում ենք մեր ռեսուրսները եւ գնահատում ենք տվյալ թեկնածուն ինչ ոճով կարող է աշխատել։ Եթե գնահատական ենք տալիս՝ ինչ ոճով կարող է նա աշխատել,այդտեղ կուսակցական պատկանելությանը ուշադրություն չենք դարձնում։ Մեզ հետաքրքիր է՝ ով է ավելի լավ այդ պարտականությունը կատարում»,–ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավարը։

 Ինչ վերաբերում է Կոտայքի մարզին, ՀՀԿ–ականն ասել է, թե թեկնածու չեն առաջադրել իրենց ուժերը գնահատելու արդյունքում։