ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը 1.75 մլն դոլար է ծախսել Օվալաձեւ սենյակի ու Սպիտակ տան այլ գրասենյակային տարածքների կահույքի եւ նորոգման աշխատանքների համար, հայտնում է NBC News–ը։

Աղբյուրների համաձայն՝ մոտ 17 հազար դոլար է ծախսվել գորգերի համար, 12 800 դոլար էլ՝ կոնֆերանսների համար ցուցակների անհատականացման վրա։ Նշվում են նաեւ 7 հազար դոլար արժողությամբ դարակները եւ  հինգհազարդոլարանոց զարդապաստառները։

Հաղորդվում է, որ պաշտոնավարման պահից սկսած՝ Թրամփն արդեն 2 անգամ գումար է հատկացրել կահույքի համար։ Սակայն Թրամփի ընթացիկ ծախսերն ընդամենը մի փոքր են գերազանցում Օբամայի ծախսերը, ով պաշտոնավարման առաջին տարում 1.5 մլն դոլար էր ծախսել։