Ախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ ԱԺ պատգամավոր Արգամ Աբրահամյանը հերքել է լուրերը, թե Հովիկ Աբրահամյանի և Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները լարվել են, դրանք համարելով սուտ: Այս մասին նա նշել է այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

Անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե վերջերս Հովիկ Աբրահամյանը հանդիպել է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին, Արգամ Աբրահամյանը չհերքեց՝ ասելով. «Ես տեղյակ չեմ, բայց հնարավոր է: Ի՞նչ կա դրա մեջ»:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ առաջիկայում Հովիկ Աբրահամյանը պաշտոն ստանձնի, չկա՞ն նման խոսակցություններ, Արգամ Աբրահամյանը ժպիտով պատասխանեց. «Չեմ կարող ասել: Խի եք ինձ տենց հարցեր տալիս»:

Իսկ դիտարկմանը, թե խանգարող բա՞ն կա պաշտոն ստանալու հարցում եւ արդյոք Աբրահամյանների ընտանեկան բիզնեսներին սպառնացող վտանգն անցե՞լ է, պատգամավորը նշեց. «Վտանգ չի էլ եղել, որ անցնի»։