Բուրունդին դարձել է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) կազմից դուրս եկած առաջին երկիրը, փոխանցում է AP-ն:
ՄՔԴ մամուլի քարտուղարը հաստատել է, որ երկրի դուրս գալն ուժի մեջ է մտնում ուրբաթ՝ հոկտեմբերի 27-ին, մեկ տարի անց, երբ արեւելաաֆրիկական երկիրը ՄԱԿ գլխավոր քարտուղարին տեղեկացրել է ՄՔԴ-ն լքելու իր մտադրության մասին:
Բուրունդին աֆրիկական 3 երկրներից միակն է, որը որոշել է ՄՔԴ-ից դուրս գալ այն մեղադրանքների ֆոնին, որ դատարանը մայրցամաքին չափից ավելի է ուշադրություն դարձնում:
ՀԱՀ-ի դուրս գալը չեղյալ է համարվել մարտին: Գամբիայի նոր կառավարությունը դուրս գալու որոշումը չեղյալ է համարել փետրվարին:
ՄՔԴ-ից հայտարարել են, որ Բուրունդիի դուրս գալը չի ազդի երկրի իրավիճակի նախնական փորձաքննության վրա, որն արդեն իրականացնում է դատարանի դատախազը:




























