Եգիպտոսում՝ երկրի արեւմուտքում,  անվտանգության ուժերը ոչնչացրել են 12 զինյալի անցյալ շաբաթ ոստիկանական պահակախմբի վրա գրոհի գործողությունների շրջանակներում, հաղորդում է MENA պետական տեղեկատվական գործակալությունը:

«Անվտանգության ուժերը լուրջ հարված են հասցրել ահաբեկչական տարրերին, որպեսզի  վրեժխնդիր լինեն անցյալ շաբաթ սպանված մարդկանց արյան համար», - հաղորդել է գործակալությունը՝ վկայակոչելով անվտանգության ոլորտում բարձրաստիճան աղբյուրը։