Legendary Watches of the 20th Century ժամացույցների աճուրդում Rolex Cosmograph Paul Newman Daytona ժամացույցը ռեկորդային գին է սահմանել՝ վաճառվելով  17 752 500 դոլարով։ Այս մասին հայտնում է Bloomberg–ը։

Rolex ժամացույցը, որը պատկանում էր կինոաստղ Փոլ Նյումանին, աճուրդի էր հանվել մոտ 1 մլն դոլար նախնական գնով։ Այդպիսով՝ վերջնական գինը նախնական դրույքը գերազանցել է 18 անգամ։ Լոտի համար սակարկությունը տեւել է 12 րոպե, նոր տիրոջ անունը չի հաղորդվում։

Rolex Cosmograph Paul Newman Daytona ժամացույցը արտադրվել էր 1968 թվականին։ Այն Փոլ Նյումանին էր նվիրել  կինը՝ դերասանուհի Ջոան Վուդվորդը։ Հետեւի կափարիչի վրա փորագրված է  Drive carefully (մեքենան զգույշ վարի՛ր)։