Փարիզում դատարանը Հասարակածային Գվինեայի նախագահի որդի Թեոդորեն Օբիյանգին մեղավոր է ճանաչել «ապօրինի ճանապարհով գույք ձեռք բերելու» գործով, փոխանցում է RFI-ն:
Դատավճիռը կայացվել է ամբաստանյալի բացակայությամբ, ում փաստաբաններն են ներկայացրել: 48-ամյա Թեոդորեն Օբիյանգը (որը ոչ միայն նախագահի ավագ որդին է, այլ նաեւ Հասարակածային Գվինեայի փոխնախագահը) դատապարտվել է 3 տարվա պայմանական բանտարկության, 30 մլն եվրո տուգանքի եւ Ֆրանսիայում նրա ձեռք բերած ավելի քան 100 մլն եվրո արժողությամբ «շարժական եւ անշարժ գույքի» բռնագրավման:
Ամբաստանյալի փաստաբանները նշել են, որ նա «քաղաքական գործընթացի զոհն» է դարձել եւ «դատավճիռը չեղարկելու բոլոր հնարավորություններն օգտագործելու» մտադրության մասին են հայտնել:




























