Եվրահանձնաժողովը կապ չի հաստատել Կատալոնիայի իշխանությունների հետ եւ հիշեցնում է, որ ստեղծված իրավիճակն, իր կարծիքով, Իսպանիայի ներքին գործն է:

Այդ մասին հոկտեմբերի 27-ին հայտնել է Եվրահանձնաժողովի  պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Մինա Անդրեեւան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Որքանով ես գիտեմ՝ ոչ»,- լրագրողներին ասել է Անդրեեւան՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ԵՀ-ն կապվել է Կատալոնիայի իշխանությունների հետ: Նրա խոսքով՝ Եվրահանձնաժողովի դիրքորոշումը չի փոխվել:

«Դա Իսպանիայի ներքին գործն է, որը պետք է դիտարկվի Իսպանիայի սահմանադրության շրջանակներում»,- հայտարարել է ԵՀ ներկայացուցիչը: