Լանկաշիրի դպրոցներում արգելել են հալալ միս մատուցել: Արգելքը կապված է այն բանի հետ, որ անասուններին առանց գիատկցության կորստի մորթում են, ինչը Լանկաշիրի կոմսության խորհուրդը չափազանց դաժան է համարել:

Խորհրդում հավանության արժանացած բանաձեւում նշվում է, որ խորհուրդը հարգում եւ ճանաչում է մուսուլմանական համայնքի պահանջներն այն մասին, որ ուտելիքը պետք է համապատասխանի նրանց կրոնական համոզմուքներին, սակայն կենդաներիների սպանդը առանց գիտակցության կորստի կենդանուն ավելորդ սթրես եւ տանջանքներ է պատճառում:

Լանկաշիրի մզկիթի խորհրդի տնօրենի պարտականությունները կատարող Աբդուլ Համիդ Քուրեշին The Independent –ին նշել է, որ քվերակությունը «հիասթափեցնում է եւ զգուշացրել է, որ այն տարաձայնությունների պատճառ կդառնա»: