ԱՄՆ-ին խիստ վախեցնում է Ս-400-ի մատակարարումն իր դաշնակիցներին, այդ պատճառով նրանք մտադիր են ռուսական ռազմական ընկերությունների դեմ պատժամիջոցներ կիրառել: Այդ մասին հայտարարել է ռուս սենատոր Ալեքսեյ Պուշկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Սենատորն ընդգծել է, որ Ռուսաստանի դեպքում ԱՄՆ պատժամիջոցները ոչ այնքան քաղաքական գործիք են, քանի որ այն չի աշխատում, որքան մրցակցային պայքարի միջոց ու տնտեսական պատերազմի ակտ:

«Մեր ռազմական ընկերությունների դեմ պատժամիջոցներ մտցնելով՝ ԱՄՆ-ը ցանկանում է պահպանել զենքի իր շուկաները; Խիստ վախեցել են իրենց դաշնակիցներին  Ս-400-ի մատակարարումից»,- գրել է Պուշկովը Twitter-ի իր միկրոբլոգում:

New York Times-ի տեղեկատվության համաձայն՝ պետքարտուղարության ցուցակում ընդգրկվել են ԱԴԾ-ն, ԱՀԾ-ն, ԳՀԾ-ն: Պատժամիջոցային ցանկը ներառում է  նաև 33 ընկերություն, կոնցեռն և կազմակերպություն, այդ թվում «Ռոսոբորոնէքսպորտը», «Իժմաշը», «Կալաշնիկովը», «Ռոստեխը», «ՄԻԳ-ը», «Սուխոյը», «Տուպոլեւը»: