Հայ ազգային կոնգրես եւ Հայաստանի Ժողովրդական կուսակցության ներկայացուցիչներն այսօր՝ հոկտեմբերի 27–ին, այցելել են Կոմիտասի անվան Պանթեոն, այնուհետեւ՝ Եռաբլուր, որտեղ հարգանքի տուրք են մատուցել Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին:
Կարեն Դեմիրճյանի այրին՝ Ռիմա Դեմիրճյանը, եւ որդին՝ Ստեփան Դեմիրճյանը, հրաժարվել են հարցազրույց տալ լրագրողներին։
Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները եւս օրվա թեմայի մասին չեն խոսել։




























