Իշխանության համար մի հավաբնի ընտրությունը դառնում է կյանքի–մահի պայքար։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է  «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն՝ անդրադառնալով նոյեմբերի 5–ին սպասվող ՏԻՄ ընտրություններին։

Մի շարք համայնքներում ԲՀԿ–ն մրցակցելու է ՀՀԿ–ի հետ, իսկ Կոտայքի մարզում միայն առաջադվել են ԲՀԿ–ականներ։

«Մենք ակնկալում ենք, որ վարչական ռեսուրսը ամբողջ ուժով չգործադրվի եւ էս ընրությունները չքաղաքականացնեն, քանի որ իրենց համար մի հավաբնի ընտրությունը դառնում է քաղաքական կյանքի եւ մահի պայքար։ Թույլ տվեք, որ լոկալ բնակավայրերում, համայնքներում, մարդիկ իրենք իրենց ընտրությունը կատարեն եւ պետք չի ցանկացած ընտրություն սարքել կենաց –մահու պայքար, սարքել Հանրապետական կուսակցության լինել–չլինելու պայքար»,–ասել է Նաիրա Զոհրաբյանը։