Ընտրություններում հաղթելու դեպքում Լենինի մարմինը Կարմիր հրապարակից հանելու մասին Քսենիա Սոբչակի խոսքը ոչ մեկին չի զարմացնում Ռուսաստանի Կոմկուսում, որտեղ նրա ասածը պարզապես կապակցում են եղանակային անոմալիաների հետ։ Այս մասին հայտնել է կուսակցության ԿԿ քարտուղար Սերգեյ Օբուխովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Մեզ ոչինչ չի զարմացնում, հատկապես մոտելուտ ձյան տեղումների ու արեւի մագնիսային ակտիվության կտրուկ բարձրացման ֆոնին», -նշել է Օբուխովը։

Ավելի վաղ Սոբչակը, որը հայտնել է Ռուսաստանի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին, ասել էր, որ ընտրվելու դեպքում առաջին հերթին կարգադրելու է Լենինի մարմինը հանել Կարմիր հրապարակից։