Բարսելոնի Սան Ժաումե հրապարակում, որտեղ գտնվում է ժեներալիտետի շենքը, մի քանի հազար մարդ է հավաքվել, հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն:
Ցուցարարների շարասյունը անցել է Կատալոնիայի մայրաքաղաքով այն բանից հետո, երբ առավոտյան խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած հանրահավաքն ավարտվել է:
Ոստիկանության կանխատեսմամբ՝ ժեներալիտետի առջեւ ակցիայի մասնակիցների թիվը մինչեւ 10 հազարի է հասնում: Ժողովուրդը գռում է «Ազատություն» եւ «Մենք անկախ ենք»: Ժամանակ առ ժամանակ ակցիայի մասնակիցները սկսում են երգել Կատալոնիայի օրհներգը: Կատարվածին զարմանքով հետեւում են զբոսաշրջիկները, ովքեր հանրահավաքի պատճառով չեն կարողանում քաղաքի ամենահայտնի հրապարակներից մեկը տեսնել:




























