«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկու­թյուններով՝ արդեն նշմարվում են այն պաշտոնյաների անուն­ները, ովքեր 2018 թվականից հետո չեն պաշտոնավարելու: Այդ անունների թվում շրջանառվում է ՄԻՊ Արման Թաթոյանի անունը:

Մեր աղբյուրները պնդում են, որ այս հաստիքն ընդհանրապես կարող է վերաց­վել, եւ այդ նպատակով են ստեղծվում ֆինանսական օմբուդսմենի, առողջապահական օմբուդսմենի եւ երեխաների իրավունքների պաշտպանի ինստիտուտները: Իշխանական շրջանակներում տարածված կարծիք կա, որ Թաթոյանին չհաջողվեց լավ խաղալ իր դերը եւ շատ կարճ ժամանակահատ­վածում ինքնաբացահայտվեց՝ արժանանալով ՀՀԿ իրավունք­ների պաշտպանի կոչմանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում