Ղրղզստանի մշակույթի, տեղեկատվության ու տուրիզմի նախարար Տուգելբայ Կազակովը, որը հանդես է եկել կնոջ հին մումիան թաղելու նախաձեռնությամբ, հրաժարական է տվել։

Նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը ստորագրել է համանագիր, որի համաձայն Կազակովի հրաժարականն ընդունել է ու նրան ազատել պաշտոնից։ Նախարարի հրաժարականի պատճառը չեն հայտնում։

Միաժամանակ երկրում արդեն մի քանի շաբաթ քննարկվում է Ք․հ 1-5 դարերին պատկանող կնոջ մումիայի թաղումը, որը 1950-ականների վերջից պահվում էր Ազգային պատմական թանգարանում, բայց հոկտեմբերի 14-ին մումիան թաղվել է Ղրղզստանի հարավում Բատկենյան մարզում։ Թաղման նախաձեռնողը մշակույթի նախարարությունն էր՝ հոգեւորականների ճնշման տակ։ Կազակովը հավաստիացնում է, որ մումիայի պահման համար թանգարանում համապատասխան պայմաններ չկան, դրա համար էլ ճիշտ է այն թաղելը։ Հոգեւորականներից բացի մումիային պահանջել էին հողին հանձնել նաեւ Ղրղզստանի որոշ ակտիվիստներ, պատճառաբանելով, որ «մահացած կնոջ հոգին անեծք է բերում Ղրղզստանի վրա»։

Ղրղզստանի հնագետները պահանջել են մումիան թանգարան վերադարձնել։ Գիտնականները մումիայի թաղումն անվանել են գիտական նյութի միտումնավոր ոչնչացում ու հարված գիտությանը, պահանջելով Կազակովի հրաժարականը։ Մումիայի թաղմանը դեմ է արտահայտվել նաեւ նախագահ Աթամբաեւը, դա անվանելով «մեծ սխալ» ։