ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման Չիկագոյի Քուք շրջանի դատարանում հանդես կգա որպես երդվյալ ատենակալ:
Chicago Tribune-ի տեղեկություններով՝ ԱՄՆ նախկին ղեկավարը համաձայնել է նոյեմբերին մասնակցել դատական գործընթացին:
Պարբերականը նշում է, որ քաղաքական գործիչը Չիկագոյում անշարժ գույք ունի, հետեւաբար նա երդվյալ ատենակալ լինելու իրավունք ունի:
Դատավորը հավաստիացրել է, որ նախկին նախագահի անվտանգության ապահովման համար բոլոր միջոցները կձեռնարկվեն:
Թե որ դատական գործընթացին կմասնակցի Օբաման, չի հաղորդվում:




























