Որոշում կա, որ ԵՏՄ տարածքում ԳՁՕ (ГМО) պարունակող սննդամթերքի վրա լինի մակնշումը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սննդամթերքի անվտանգության փորձագետ Գեորգի Ավետիսյանը:

«Մոտ մեկ ամիս առաջ որոշում է եղել, որ ԵՏՄ տարածքում ԳՁՕ պարունակող սննդամթերքի վրա պետք է լինի ԳՁՕ մակնշումը, սակայն, վստահ եմ, որ ՍԱՊԾ-ն այս մասին չգիտի եւ հանրությանը չի էլ տեղեկացրել»,-ասաց Ավետիսյանը: Նրա խոսքով, կան պետություններ, որոնք արգելել են ԳՁՕ բույսերի աճեցումը, սակայն, ԳՁՕ պարունակող սննդամթերքի ագելում չկա։

Գեորգի Ավետիսյանը նշում է՝ սննդամթերքի մեջ ԳՁՕ –ի շուրջ «շուխուռն» ավելի շատ հորինված է, քան իրականում կա։

«Ասում էին, որ այն կարող է ունենալ քաղցկեղ առաջացնող ազդեցություն, սակայն, գիտական  փորձարկումներն ապացուցեին, որ նման բան չկա։ ԳՁՕ-ն ի հայտ եկավ մեր իրականության մեջ, որովհետեւ մարդիկ հասկացան, որ ասենք՝ սոյային ներարկելով որեւէ բույսի գեն, կարող ենք ստանալ անվտանգ օրգանիզմներ որոնց վրա վնասատուները չեն ազդում»,-ասաց նա։

Գեորգի Ավետիսյանի խոսքով, Հայաստանում, նրանք , ովքեր զբաղվում են գյուղատնտեսությամբ, չգիտեն թե ԳՁՕ-ն ինչի համար է պետք օգտագործել.  «Եթե տեղյակ չես, ուրեմն սխալ գյուղատնտեսություն ես վարում, պետական մոտեցում էլ չկա, որ սովորեցնեն, եթե սա օգտագործես, ապա պետք չէ տվալ թույներն էլ հետն գտագործելը»։