ՆԱՏՕ-ում փորձել են պատշաճ կերպով լուծել  Ուկրաինա-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստի անցկացմանը Հունգարիայի վետոյի պատճառով առաջացած կոնֆլիկտը:

ՆԱՏՕ ներկայացուցիչը «Ռիա Նովոստի»-ին հայտնել է, որ Ուկրաինա-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստը նախատեսված չէ դեկտեմբերին անցկացնել:

«ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հետ սերտ համագործակցության կողմնակից է», — ասել է դաշինքի ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ Ուկրաինա-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստերը պարբերաբար անցկացվում են: Վերջինը հուլիսին Կիեւում է տեղի ունեցել: Ավելի վաղ հաղորդվել է, որ Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն նախօրեին հայտարարել է, որ իր երկիրը արգելափակել է Ուկրաինա-ՆԱՏՕ-ի հանձնաժողովի դեկտեմբերի նիստը:

Նրա խոսքով՝ Բուդապեշտը պատրաստ է խորհրդակցություններին բայց չի կարող համաձայնել այն իրավիճակին, երբ Սիյարտոյի կարծիքով, Ուկրաինայի կրթության մասին օրենքը նախկինում ձեռք բերված ազգային փոքրամասնությունների իրավունքները խլում է: