Պակիստանի զինված ուժերը հնդկական հետախուզական քվադրոկոպտեր են ոչնչացրել: Դեպքը տեղի է ունեցել Իսլամաբադին ենթարկվող Քաշմիրի շրջանում:
Պակիստանի զինված ուժերի հասարակայնության հետ կապերի ղեկավար, գեներալ-մայոր Ասիֆ Գաֆուրը, հայտնել է, որ խփված քվադրոկոպտերը Պակիստանի բանակի մոտ է գտնվում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Հնդկական կողմը դեռ չի մեկնաբանել տեղեկությունը: Սա վերջին մեկ տարվա ընթացքում արդեն երկրորդ դեպքն է:




























