Ամերիկացի գրող Նել Հարփեր Լիի նամակները Լոս Անջելեսում աճուրդում վաճառվել են 12,5 հազար դոլարով, հայտնում է Associated Press-ը:

Աշխարհում հայտնի «Ծաղրասարյակ սպանել» վեպի հեղինակ Նել Հարփեր Լին (1926-2016) ընկերուհուն՝ Ֆելիս Իցկոֆին 2005 թվականի դեկտեմբերից 2010 թվականի դեկտեմբեր ուղարկած 38 նամակներում ներկայացնում է հոր մասին իր հիշողությունները, շոշափում քրիստոնեական արժեքների եւ աթեիզմի թեման: