Չինաստանի Կոմունիստական կուսակցության Շանհայի քաղաքային կոմիտեի նոր քարտուղար է դարձել Լի Ցյանը, ով այս պաշտոնում փոխարինել է Հան Չժենին, փոխանցում է «Սինհուան»:
Միեւնույն ժամանակ Լի Ցյանն ազատվել է Ցզյանսու նահանգի ՉԿԿ կոմիտեի քարտուղարի պաշտոնից: Այս պաշտոնում նրան կփոխարինի Լոու Ցինցզյանը, որը մինչ այդ կատարում էր ՉԿԿ Շենսիի նահանգային կոմիտեի քարտուղարի լիազորությունները:




























