Ֆրանսիայի նախագահը Իրաքի վարչապետին կոչ է արել բոլոր ջանքերը ներդնել Էրբիլի եւ Բաղդադի տարաձայնությունները երկխոսության ճանապարհով լուծելու եւ փոքրամասնությունների իրավունքներն ապահովելու համար, փոխանցում է Rudaw-ն՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի հայտարարությանը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել բոլոր ջանքերը ներդնել «իրաքցիների միջեւ ռազմական գործողություններից խուսափելու համար, Էրբիլի եւ Բաղդադի միջեւ երկխոսություն անցկացնել՝ միասնության եւ Իրաքի Սահմանադրության շրջանակում հաշվի առնելով քրդերի եւ փոքրամասնությունների իրավունքները»:
Այս կապակցությամբ նա ողջունել է քրդերի եւ Իրաքի դաշնային ուժերի միջեւ կոմիտեի ստեղծումը վիճելի տարածքներում համատեղ վերատեղակայման պայմանների քննարկման համար:
Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հեռախոսազրույցում հիշեցրել է «ազգային միասնության պահպանման եւ քրդերի հետ համաձայնեցված լուծում գտնելու կարեւորության մասին»:




























