Եվրամիությունն ուշադիր հետեւում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններին: Այդ մասին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտաարել է Եվրահանձնաժողովի՝ Արեւելյան Եվրոպայի, Հյուսիսային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Գունար Վիգանդը:
Նա նշել է, թե ԵՄ-ն պատրաստ է աջակցություն ցուցաբերել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, մասնավորապես՝ Հայաստանի, Ղարաբաղի եւ Ադրբեջանի հասարակությունների միջեւ երկխոսություն հաստատելու ուղղությամբ: Ըստ եվրահանձնակատարի՝ ԵՄ-ն այդ ուղղությամբ աշխատանքներ տանում է:
Իր հերթին Հայաստանի ԱԳ փոխնախարար Կարինե Ղազինյանը նկատել է, որ ԵՄ-ն ղարաբաղյան կարգավորման մեջ առաջնայնությունը միշտ էլ տվել է ԵԱՀԿ Մինսկի խմբին: «Այդ հարցում ԵՄ դիրքորոշումը համահունչ է հայկական կողմի դիրքորոշմանը»,- ասել է փոխնախարարը:





























