Սեւծովյան տնտեսական համագործակցություն կազմակերպությունում հայկական պատվիրակության ելույթը քաղաքական ենթատեքստ ուներ: Հոլտեմբերի 30-ին ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Ծառուկյան» դաշինքի խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:

Նրա խոսքով՝ իրեն հնարավորություն է տրվել ներկայացնելու Հայաստանի ձեռքբերումները ոչ միայն ՏՏ ոլորտում: «Տարածաշրջանի մյուս երկրների համեմատությամբ՝ ՏՏ ոլորտում Հայաստանը շատ լավ, մեծ հույսեր ներշնչող մակարդակում է»,- նշեց Էնֆիաջյանը՝ հավելելով, որ ինքն իր ելույթում մասնավորապես նշել է, որ եթե Հայաստանի սահմանները բաց լինեին, եւ եթե նրա հարեւան երկները, ինչպիսին են Թուրքիան եւ Ադրբեջանը, Երեւանի նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն չվարեին, ապա Հայաստանը կկարողանար ավելի մեծ հաջողություններ գրանցել ոչ միայն այս ոլորտուևմ, այլեւ շատ այլ ոլորտներում: