Մարդիկ պետք է իրենց գտնեն սեփական հայրենիքում, որի համար պետք է ստեղծվեն  անհրաժեշտ պայմաններ: Այդ մասին հոկտեմբերի 30-ին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է  «ՌԻԱ Նովոստին»:

«Ես չեմ ուզում, որ որեւէ մեկը հեռանա ընդհանրապես: Ես կարծում եմ, որ ձեզ հետ միասին, ձեր հանձնարությունների օգնությամբ մենք պետք է հասնենք նրան, որ առավել արժեքավոր մարդիկ, ովքեր կարող են իրենց աշխատանքում մաքսիմալ արդյունավետ լինել, այդ արդյունքին հասնեն այստեղ եւ ինքնահաստատվեն այստեղ», - ասել է Պուտինը Քաղաքացիական հասարակության զարգացման եւ մարդու իրավունքների խորհրդի նիստի ժամանակ:

Նա նշել է, որ Ռուսաստանը ազատ երկիր է, եւ նորմալ է, որ մարդն «ինչ-որ տեղ  աշխատել է, տեղափոխվել մեկ այլ տեղ եւ կրկին վերադարձել է»: