ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբը որոշ ժամանակ ղեկավարած Փոլ Մանաֆորթը հանձնվել է իշխանություններին 2016 թվականի նախագահական ընտրություններին ՌԴ միջամտության գործի հետաքննության շրջանակում։ Նրան պարտադրվել է ներկայանալ ՀԴԲ, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Երդվյալների դաշնային ատենակալությունը հավանություն է տվել մեղադրանքներին, որոնք ներկայացվել են հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի կողմից։ Մանաֆորթը երկար ժամանակ զբաղեցնում էր վաշինգթոնյան լոբբիստական ընկերությունը, որը ներկայացնում էր համաշխարհային առաջնորդների, այդ թվում՝ Ռուսաստանի եւ Ուկրաիանայի ղեկավարների շահերը։ Մանաֆորթի նախկին գործընկեր Ռիկ Գեյթսը նույնպես ներկայացել է ՀԴԲ։
Սա Մյուլլերի առաջին մեղադրանքն է այն բանից ի վեր, ինչ նա մայիսին ստանձնել էր այս գործի հետաքննությունը։ Այս քայլը նշանավորում է ռուսական գործով հետաքննության կտրուկ շրջադարձը, որը ստվեր էր գցել Թրամփի նախագահության առաջին տարվա վրա։
DW-ի փոխանցմամբ՝ Մանաֆորթը մեղադրվում է ԱՄՆ շահերի դեմ դավադրություն կազմակերպելու եւ մի շարք ֆինանսական հանցագործությունների մեջ։
Մյուլլերի ներկայացուցչի խոսքով՝ դատարանի կազմած մեղադրանքը ներառում է ընդհանուր առմամբ 12 կետ։




























