Հռոմի Ֆրանցիսկոս Պապը համարում է, որ «մարդկությանն ինքնասպանություն է սպառնում»՝ կապված ԱՄՆ-ի եւ Հյուսիսային Կորեայի միջեւ միջուկային առճակատման հետ: Այդ թեման առաջնային կլինի Վատիկանի գիտաժողովում, որը հավաքել է աշխարհի 11 Նոբելյան մրցանակի թեկնածուների, ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի բարձր պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ  տարբեր երկրների դեսպանների, փոխանցում է AP-ը:

Վատիկանը ներկայացրել է նոյեմբերի 10-11-ը կայանալիք գիտաժողովի մանրամասները՝ հայտնելով, որ այն  Վատիկանի կողմից ներդրված ջանքերի մի մասն է հանուն աշխարհի առաջխաղացման՝ առանց միջուկային զենքի: Վատիկանի մամուլի քարտուղար Գրեք Բերկը ժխտում է, թե գիտաժողովը պոնտիֆիկոսի կողմից միջնորդ ջանքերի փորձ է:

Հռոմի Պապն արդեն կոչ է արել Վաշինգթոնին եւ Փհենյանին ընդունել միջնորդական ջանքերը՝ լրագրողներին հայտարարելով, որ «մարդկության մեծ մասը» կոչնչացվի , եթե կորեական թերակղզում ճնշումներն ուժեղանան:

Հոկտեմբերի 30-ին Հռոմի Ֆրանցիսկոս Պապն այցելել է գիտաժողովը կազմակերպած  Վատիկանի գրասենյակի շտաբ-բնակարան եւ զգուշացրել, որ «մարդկությանն ինքնասպանություն է սպառնում»՝ կապված միջուկային հնարավոր պատերազմի հետ: