Մալայզիայի վարչապետ Նաջիբ Ռազակը հայտնել է, որ երկիրը դիտարկում է Հյուսիսային Կորեայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու տարբերակը, հայտնում է Malay Mail-ը։
Պարբերականը հայտնում է, որ Մալայզիայի վարչապետը նման դիրքորոշում է ընդունել Հյուսիսային Կորեայի առաջնորդի եղբոր՝ Կիմ Չեն Նամի մահվան կապակցությամբ եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո։
«Ես ասել եմ, որ Մալայզիան ձեռնարկել է բոլոր քայլերը, որպեսզի պահպանի ՄԱԿ բանաձեւերը, որոնք վերաբերում են Հյուսիսային Կորեայից եկող սպառնալիքներին։ Մենք մտածել ենք Հյուսիսային Կորեայի հետ մեր շփումների մասաին, այդ թվում՝ քաղաքական եւ տնտեսական կապերի խզման առումով։ Մալայզիան մտորում է Փհենյանում իր դեսպանատունը փակելու եւ Պեկին տեղափոխելու մասին»,- ասել է վարչապետը խորհրդարանում։




























