Կատալոնիայի ժեներալիտետը ոչ մի տեղեկություն չունի այն մասին, թե որտեղ է կառավարության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով կառավարության մամուլի ծառայությունը։
«Մենք չգիտենք, թե որտեղ է նա։ Մենք առհասարակ ոչինչ չգիտենք»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Efe գործակալության փոխանցմամբ՝ Պուչդեմոնը Կատալոնիայից մեքենայով հասել է Մարսել, այնտեղ նստել Բրյուսել մեկնող օդանավ։ Գործակալության տվյալներով՝ Պուչդեմոնին ուղեկցել են ժեներալիտետի մի քանի խորհրդական։




























