Air Arabia ավիաընկերության չվերթը Հնդկաստանում հետաձգվել է թռչունի, հավանաբար, սիրամարգի հետ բախվելու պատճառով, հայտնում է «Իզվեստիա»-ն՝ վկայակոչելով օդանավակայանի մամուլի ծառայությունը։

«Օդաչուն անհապաղ հայտնել է միջադեպի մասին, եւ օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել»,- ասված է հաղորդագրության մեջ։ Միջադեպը տեղի է ունեցել վայրէջքի պահին, եւ դեպի ԱՄԷ հետադարձ թռիչքը 16 ժամով հետաձգվել է։