Կատալոնիայի առաջնորդ Կառլես Պուչդեմոնը, որը պաշտոնանկ է արվել Իսպանայի կառավարության կողմից, դեռեւս չի որոշել, թե Բելգիայից քաղաքական ապաստան խնդրելու է, թե ոչ։ Այս մասին ասել է բելգիացի փաստաբան Փոլ Բակաերտը, փոխանցում է AP-ը։

Նրա խոսքով՝ Պուչդեմոնը նրանից խորհուրդ է հարցրել։ Նա նշել է,  որ Կատալոնիայի նախկին առաջնորդը Բելգիայում քաղաքական ապաստանի համար չի գտնվում։ «Դա դեռ որոշված չէ»,- ասել է նա։

Ակնկալվում է, որ հոկտեմբերի 31-ին Պուչդեմոնը Բրյուսելում մամուլի ասուլիս կունենա։