Եթե փոքր առեւտրականները չեն ցանկանում հարկեր վճարել, թող հանրահավաքներով չքողարկվեն: Հոկտեմբերի 31-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Պետեկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը, որը մասնակցում էր ԱԺ մշտական հանձնաժողովներում 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանը:

Նրա խոսքով՝ վերջերս առեւտրականների հետ հանդիպում է եղել, որի ընթացքում նրանց մանրամասն բացատրել են շրջանառության հարկի վճարման կարգը: Նրանց նույնիսկ անվճար հաշվապահություն է առաջրկվել, սակայն ցուցարարները (խորհրդարանի շենքի մոտ բողոքող առեւտրականների խումբը) դրանից հրաժարվում են: «Իրենց հարցրեք՝ ինչու»,- կոչ արեց պաշտոնյան:

Նա նշեց, թե իհարկե, կան նաեւ օրինապաշտ հարկատուներ, որոնց անհնար է շնորհակալություն չհայտնել: Սակայն կան ունեւոր մարդիկ, որոնք շահարկում են մարդկանց դժգոհությունը՝ օգտվելով նրանց նյութական ծանր վիճակից: