Թուրքական Sabah պարբերականն անդրադարձել է հայերին պատկանած եւ մինչ օրերս պահպանված տները բուտիկ–հյուրանոցներ դարձնելու մանրամասներին։

Ինչպես նշում է պարբերականը, Թուրքիայի հարավ–արեւելքի տուրիզմի կենտրոն համարվող Այնթափում շատ են պատմական տները, որոնք աստիճանաբար վերածվում են հյուրանոցների։

Այնթափ այցելող զբոսաշրջիկները սկսել են ավելի շատ նախընտրել  նախկինում բուտիկ–հյուրանոցները, քան թե ցանցային հյուրանոցները։

Այս փաստը ստիպել է գործարարներին կամ հին տների սեփականատերերին՝ հին տները վերանորոգել որպես բուտիկ–հյուրանոցներ եւ ծառայություն մատուցել։

Պատմական տներն ունեն ճարտարապետական գեղեցիկ տեսք, ինչն էլ հիմնականում գրավում է զբոսաշրջիկներին։

Սակայն տեղացիները զբոսաշրջիկներին խուսափում են հայտնել, որ այդ տները նախկինում հայերին են պատկանել։